|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նշանակված է դերասան Վարդան Պետրոսյանի գործով առաջին դատական նիստը:
Պետրոսյանի պաշտպան, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ դիմում է ուղարկել դատարան` միջնորդելով հետաձգել այսօրվա դատական նիստը, պատճառը գործում նոր պաշտպաններ ներգրավելն է:
Ըստ Բաղդասարյանի` մարտի 26-ին դերասանի համար Ֆրանսիայից երկու պաշտպան կժամանեն Հայաստան` մեկը` հայազգի, մյուսը` ֆրանսիացի, ովքեր իր հետ միասին կներկայացնեն Պետրոսյանի շահերը: Այդ պաշտպանները հավանաբար կհետևեն գործի քննությանը, որպեսզի հետագայում, անհրաժեշտության դեպքում, զբաղվեն Եվրադատարան դիմելու հարցերով:
փաստաբանը սակայն նշեց, որ իր պաշտպանյալին այնուամենայնիվ այսօր կբերեն դատարան:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան ավտոճանապարհահատվածում տեղի էր ունեցել ՃՏՊ: Բախվել էին Վարդան Պետրոսյանի վարած BMW մակնիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները: Դեպքի առթիվ ոստիկանության Նաիրիի բաժնում հարուցվել է քրեական գործ, Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: