|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սևան Նիշանյանի ֆեյսբուքյան էջում, որը ղեկավարում է նրա մտերիմ ընկեր Ալի Նեսինը, երեկ գրվել է.
«Սևանին իսկապես տարել են Ալիաղա բանտ: Ես չէ (ասում են՝ դատավորը ուրբաթ օրերին չի գալիս), բայց նրա փաստաբանն այցելել է նրան: Վիճակից շատ գոհ է: Չնայած համակարգիչ չունի, բայց աշխատելու հարմար միջավայր կա: Բուջայում՝ նախկին բանտում, մամուլում հայտված լուրերից հետո բաղնիքը տաքացրել են: Ուղիղ կես ժամ տաք ջուր է հոսել: Բանտարկյալները առաջին անգամ բաղնիքի երես են տեսել: Տոնական մթնոլորտ է տիրել, և Սևանին «գլխավոր հերոս» են հռչակել»: