|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ըստ Haberler-ի՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է իր գլխավոր ընդդիմախոսներից` Կ.Պոլսի քաղաքապետի թեկնածու Մուսթաֆա Սարըգյուլին:
«Նրա անունը չեմ էլ ուզում հիշատակել: Երկերեսանի է: Պետք է մարդու խոսքն ու գործը մեկ լինի: Ոչ ոք նրան չի հավատում: Այդ մարդն ընտանեկան կուսակցության նման է: Ընտանիքով թեկնածու են դարձել: Նոր եմ իմացել՝ տղան էլ Շիշլիի խորհրդարանի թեկնածության ցուցակում է: Նախկին կինն էլ Բեյօղլուի քաղաքապետի թեկնածու է: Հարցական է՝ նոր կին ունի՞, թե՞ ոչ: Դա էլ մի ուրիշ թեմա է»,- ասել է Էրդողանը: