|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կ.Պոլսում դեկտեմբերի 17-ի հակակոռուպցիոն գործողության ժամանակ ձերբակալված և մինչ օրս կալանքի տակ գտնվող ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբի կինը՝ հայտնի թուրք երգչուհի Էբրու Գյունդեշը, եւ նրա եղբայրը՝ Ջենգիզ Քումարթաշըօղլուն, խաբել են նրան:
Ըստ haberler-ի՝ Զարրաբի ձերբակալությունից հետո կինն ու աներձագը նրան այցելել են բանտում, և կինը նրանից 200 հազար դոլար է պահանջել` ասելով, որ դատավարության համար է:
Milliyet-ը պարզել է, որ այդ գումարը ո՛չ թե դատավարության համար է եղել, այլ երգչուհու եղբոր:
Գաղտնալսումների ժամանակ ուշագրավ է եղել աներձագի և կնոջ երկխոսությունը, որի ընթացքում աներձագն ասում է, որ ամաչում է նման պահանջով դիմել իր «գեներալին» (նա այդպես է դիմում Զարրաբին), և քրոջը խնդրում է, որ ամուսնուն նա դիմի:
Նշենք, որ սկզբում երգչուհին հերքում էր այս փաստը, սակայն հետագայում ընդունել է և ասել` «եղբայրս դրա կարիքն ուներ»: