|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Կոչ եմ անում իրավապահ մարմիններին` միջադեպի մասին իմ բոլոր հարցազրույցները` լրատվամիջոցներին, ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց լրագրող Անի Գևորգյանը:
Հիշեցնենք, որ 2 օր առաջ՝ մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկման ժամանակ, ոստիկաններն ուժի կիրառմամբ բերման են ենթարկել լրագրողների և ՀԱԿ ակտիվիստների։ Անի Գևորգյանի կարծիքով` քիչ հավանական է, որ ոստիկանությունը ինչ-որ քայլեր ձեռնարկի, բայց իր դիրքորոշումը մնում է անփոփոխ:
Խոսելով վերոնշյալ միջադեպի առնչությամբ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի մեկնաբանությունների մասին, որոնք ունեին սպառնալիքների ենթատեքստ, Անի Գևորգյանն ասաց. «Նրանով շատ լրջորեն պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, որովհետև այն սպառնալիքները, որոնք հնչեցնում են Կարեն Ավագյանը և այլ հանրապետականներ, դրանք քրեական հետապնդում ենթադրող հայտարարություններ են»: