|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր պատերազմը էապես կտարբերվի 90-ականների Ղարաբաղյան պատերազմից. կարծիք է հայտնել Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի` Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով վերլուծաբան Ուեյն Մերին. հայտնում է Голос Америки-ն:
Մերիի խոսքով՝ կողմերը հավանաբար ուզում են սկսել մի կարճ պատերազմ՝ սպասելով մեծ տերությունների միջամտությանը։ «Սակայն ռազմական եղանակով խնդիրը լուծելու համար ավելի դաժան պատերազմ է հարկավոր` կողմերը պիտի անցնեն մեկը մյուսի սահմանը, գրավեն տարածքներ, դառնան քաղաքացիական զոհերի պատճառ։ Ես կասկածում եմ, որ ռազմական բախումը քաղաքական լուծում կտա»,- ասել է նա:
Ըստ նրա՝ պատերազմը կարող է մեծ պարտություն լինել երկուսի համար էլ:
Վերլուծաբանի կարծիքով՝ գլխավոր վտանգն այն է, որ հնարավոր նոր պատերազմին կարող են միջմտել Մոսկվան և Անկարան: