|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական եւ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միություններն այսօր ՀՀ ԱԳՆ-ի մոտ իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` հրադադարի խախտման համար Ղարաբաղյան հակամարտության կողմերին հավասարապես մեղադրելու դիրքորոշման դեմ:
Երիտասարդները պահանջում էին ԵԱՀԿ Մինսկի խմբից` վերջ տալ կեղծ հավասարության քաղաքականությանը և համապատասխան գնահատական տալ Ադրբեջանի կողմից պարբերաբար սանձազերծվող ագրեսիային: Հ
իշեցնենք, որ այն նույն պահին, երբ ՀՅԴ-ական երիտասարդները բողոքի ակցիա էին անում, ԱԳՆ շենքում տեղի էր ունենում ՀՀ ԱԳ նախարարի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Համանախագահները շենք մտան երիտասարդների բացականչությունների ներքո:
Բողոքի ակցիան` Yerkir.am-ի տեսանյութում: