|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գերմանիայի խորհրդարանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունից պատգամավոր Էրիկա Սթեինբախը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել ներողություն խնդրել հայ ժողովրդից:
Ըստ Agos-ի` Էրիկա Սթեինբախը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ մի շարք հայտարարություններով է հանդես եկել:
«20-րդ դարի առաջին ցեղասպանության` Հայոց ցեղասպանության զոհերի զավակներից ներողություն խնդրելու և հաշտության ձեռք մեկնելու ժամանակը վաղուց եկել է: Ցեղասպանության մասին Թուրքիայի պատմության գրքերում նույնպես պետք է գրվի»,- ասել է Սթեինբախը:
Նշենք, որ նա Հրանտ Դինքի մահվան մասին 2007 թվականին հայտնել էր, որ պատասխանատուն Թուրքիան է: