|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Մոսկավայի «Սպարտակ»-ը ուսումնամարզական հավաք է անցկացնում Աբու Դաբիում: Հավաքի շրջանակներում մոսկովյան թիմը ստուգողական հանդիպում է անցկացրել Տաշքենդի «Բունեդգոր»-ի հետ: Մոսկվացիներին հաջողվել է առավելության հասնել մրցակցի նկատմամբ՝ 2:1 հաշվով:
Հանդիպման գլխավոր հերոսը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսն էր: Նա դարձավ գոլային փոխանցման և շատ գեղեցիկ գոլի հեղինակ: Ռուսական մամուլն այդ գոլը որակել է որպես գլուխգործոց: