|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը դատի չի տվել Լյուդմիլա Սարգսյանին, պարզապես դիմել է գլխավոր դատախազին, որ ստուգեն ինֆորմացիան եւ մեղավորներին պատժեն: Այս մասին լրագրողներին հայտնեց ինքը` նախարարը:
Հիշեցնենք, որ տարեվերջին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը բարձրացրել էր բուժհաստատություններում «ատկատի» խնդիրը, որի գոյության մասին ավելի վաղ հիշատակել էր նաեւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մինչեւ դատախազին դիմելը մենք գրավոր դիմել ենք նաեւ տիկին Սարգսյանին` պահանջելով ներկայացնել ապացույցներ, սակայն նա մեզ պատասխանեց, որ ինքը պարտավոր չէ ապացույցներ ներկայացնել: Այնուհետեւ մենք դիմեցինք դատախազին, քանի որ վստահ ենք, որ նման խնդիր չկա: Այնուամենայնիվ, շնորհակալ ենք Լյուդմիլա Սարգսյանին հարցն արծարծելու համար»,- ասաց Դումանյանը:
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ նախարարը խնդիրը քննելու համար ՀՀ նախագահի հայտարարությունը հաշվի չէր առել, Դումանյանը պատասխանեց, որ, երբ նախագահը բարձրացրել էր հարցը, ինքն առողջապահության նախարար չէր, ուստի իրավասու չէր հարցով զբաղվելու: