|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը օրերս հայտարարել էր, որ պաշտոնական Մոսկվան ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահների հետ պատրաստ է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման նոր առաջարկներ ներկայացնել: Նա նաև նշել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված նախնական առաջարկներ կան բանակցությունների սեղանին, որոնք կողմերը չեն մերժում, բայց լրացուցիչ ջանքեր են հարկավոր սկզբունքային պայմանավորվածությունների հասնելու համար:
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հարցին, թե արդյո՞ք այդ առաջարկներն արդեն ներկայացվել են, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց, թե Լավրովի խոսքերը թարգմանության պատճառով այլ կերպ են ներկայացվել: «Նա ասել էր` наработки, ձևակերպումների վերաբերյալ և այլն: Ինչո՞ւ ենք մենք հանդիպում, անցյալ տարի չորս անգամ մենք հանդիպել ենք, և դուք գիտեք, որ Վիեննայում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումից հետո արտգործնախարարներին հանձնարարվեց շարոնակել բանակցությունները և փորձել համաձայնության գալ սկզբունքների շուրջ: Իսկ սկզբունքների շուրջ ո՞նց ենք համաձայնության գալու առանց մեկ կամ մյուս կողմից կամ եռանախագահների կողմից, այսպես կոչված, наработка-ի: Սա բնական է, աշխատանքային գործընթաց է, բայց նոր առաջարկների մասին չէ խոսքը»: