|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ըստ milliyet-ի` Թուրքիայի վարչապետ Էրդողանը ելույթ է ունեցել «կաշառակերության և կոռուպցիայի» գործի մասին` հերքելով իր և որդիների մասին լայնորեն տարածված լուրերը:
«Ես էլ, 4 զավակներս էլ ավարտել ենք «Իմամ Հաթիբ» (խաթիբ`արաբերեն` ուրբաթ օրվա քարոզ) դպրոցը: Դրանով ես մինչ ի մահ հպարտանալու եմ: Վերջերս ընդդիմությունը որդիներիս վրա ցեխ է նետում: Շատ պարզ և ճշմարիտ ասում եմ` եթե իմ երեխաներից մեկը «կաշառակերության և կոռուպցիայի» գործի մեջ խառը լինի, մեկ վայրկյան նույնիսկ մոտս չեմ պահի, կհրաժարվեմ նրանից»,- ասել է Էրդողանը: