|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ դեսպան Ջովաննի Ռիչուլլիին: 2015-ին մշակութային ծրագրեր կիրականացվեն Նեապոլի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Ռիչուլլին կարևորել է ժամանակակից Հայաստանն Իտալիայում ճանաչելի դարձնելու փաստը և իր օժանդակությունն առաջարկել այդ հարցում:
Հասմիկ Պողոսյանն ընդունել է նաեւ Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տյան Չանչունին: Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են համատեղ իրականացվող ծրագրերի մասին, մասնավորապես` մարտ ամսին Հայաստանում կայանալիք` խուլ և համրերի պարի համույթի հյուրախաղերի: Բացի դրանից, կարևորվել է նաև Կոնֆուցիուսի ինստիտուտի գործունեությունը, որին ՀՀ մշակույթի նախարարությունն աջակցություն է ցուցաբերում:
Զրույցի ընթացքում Պողոսյանը դեսպանին առաջարկել է Չինաստանում կազմակերպել դասական երաժշտության համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: yerkir.am-ին մշակույթի նախարարությունից տեղեկացրոցին, որ, ի պատասխան նախարարի, Չանչունին նշել է, որ իրենք նկատի կունենան նախարարի առաջարկը: