|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ ամբողջությամբ կհրաժարվի շաքարի և գազավորված ըմպելիքների օգտագործումից. հայտնում է Сегодня-ն: Սակայն նա դա պատրաստ է անել միայն մեկ օրով: Նման կերպ վարչապետը ցանկանում է հանրության ուշադրությունը գրավել երկրում առկա` գիրացման խնդրի նկատմամբ։
«Մարմնի ավելորդ քաշը և շաքարային դիաբետն այժմ ամենագլխավոր խնդիրներն են մեր երկրի առողջապահության ոլորտում։ Մենք լրջորեն ենք վերաբերվում հարցին և փորձում անել հնարավորը` այն լուծելու համար»,- ասել է Քեմերոնը։