|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գյուրիում հեռարձակվող tsayg.TV-ն տեղեկացնում է, որ Գյումրու Գարեգին Նժդեհ 2 հասցեում գտնվող հանրակացարանում արտակարգ իրավիճակ է. 11 երեխա և մեկ չափահաս կին վարակիչ հիվանդությամբ են տառապում: Ախտակիրները Մուրադյաններն են: Ամեն ինչ սկսվել է Մուրադյանների հարսից` 5 երեխայի մայր, 23-ամյա Աիդա Ստեփանյանից: Թարախային բշտիկներ ամենաշատը փոքրիկ Նարեկի վրա են առկա, ախտահարված են երեխայի ոտքերը: Եղունգները փտել, թափվել են: Մուրադյանները սկզբում գնացել են ինֆեկցիոն, այնուհետեւ` մաշկային հիվանդանոց:
Ստացել են համապատասխան ցուցումներ ու վերադարձել տուն: Հեռուստաընկերության նկարահանման պահին հիվանդներին այցելել են նաև տարածքային երկրորդ պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկները, սակայն ասել են` նրանց ինչ-որ տեղ ուղեգրելն իրենց գործը չէ:
Մանրամասները կարող եք կարդալ այստեղ:
![]()