|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ, սկսվել է մայիսի 15-ին Նոյեմբերյանի N զորամասում սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատական առաջին նիստը. գրում է 1in.am-ը:
Դավիթ Խաչատրյանի պաշտպանները չէին ներկայացել նիստին: Նրանք հեռախոսազանգով տեղեկացրել են, որ մեքենան վթարի է ենթարկվել և չեն կարող ներկայանալ: Սակայն Լյուքս Ստեփանյանի հարազատները չեն հեռանում, և այս պահին վիճաբանություն է:
Նրանք պահանջում են ապացույց, որ ամբաստանյալի պաշտպանները վթարի են ենթարկվել: Վիճաբանությունից հետո Իշխան Ստեփանյանը փորձել է իրեն երկրորդ հարկից ցած նետել: Ոստիկաններն անմիջապես կանխել են այդ քայլը: