|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ըստ haberturk-ի՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանը հունվարի 21-ին Թուրքիա-ԵՄ հարաբերությունների կարգավորման շրջանակներում կայցելի Բրյուսել:
Էրդողանը առանձին հանդիպումներ կունենա ԵՄ խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն եւ Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) նախագահ Մարտին Շուլցի հետ:
Նշենք, որ օրեր առաջ Euobserver-ը գրել էր, որ Էրդողանի Բրյուսել այցելության ժամանակ ակնկալվում է, որ ԵՄ արտգործնախարարները Թուրքիայի վարչապետին կզգուշացնեն, որ «մեծ կաշառակերության» ցուցակում նրա անունի հայտնվելը կարող է ազդել Թուրքիա-ԵՄ հարաբերությունների վրա: