|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը համոզված է, որ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցն ու հնչեցրած քննադատությունները բացարձակապես ոչ մի բան չեն ներկայացնում:
Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ միայն մեկ մեկնաբանություն ունի` «Գողը գողից գողացավ, Աստված տեսավ, զարմացավ»: Արամ Կարապետյանը Ռոբերտ Քոչարյանի բերած փաստարկներին էլ է վերապահումով մոտենում: «Ի՞նչ փաստարկ, Ռոբերտ Քոչարյանը չի թալանե՞լ, միայն Տիգրան Սարգսյա՞նն է թալանել, կամ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ Տիգրան Սարգսյանը չի աշխատե՞լ: Ռոբերտ Քոչարյանը փող դուրս չի՞ բերել երկրից, նմանատիպ ոչ մի բանից գաղափար չունի՞ և միայն երեկ չէ առաջին օ՞րն է լուսնից եկել: Սովորական թալանչի էլ նա է»,- ասաց Արամ Կարապետյանը` հավելելով, որ Հայաստանում, առհասարակ, Խորհրդային Միության քանդվելուց հետո թալանը քիչ չի եղել: