|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Զարուհի Փոստանջյանը խոսելով ԱԺ հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստի մասին, կարծիք արտահայտեց, որ այդ նիստը և նիստի ժամանակ կայացրած որոշումը եղել է օրենքի տառին համապատասխան:
«Ես չեմ վիճարկում այդ որոշումը, որովհետև այն բացարձակ օրենքի տառին համապատասխան է եղել»,- ասաց Զարուհի Փոստանջյանը: Ինչ վերաբերվում է գազային պայմանագրերի քվեարկության հետ կապված ՍԴ դիմելուն, նա նշեց, որ ընդդիմության օրակարգում խնդիրը ոչ թե ՍԴ դիմելն է, այլ հրապարակներում քաղաքացիներին համախմբելը:
Զարուհի Փոստանջյանի համոզմամբ՝ դա հասարակության կողմից առաջարկ է ու պատվեր, որն ընդդիմությունը պարտադիր պետք է իրականացնի: