|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ըստ odatv-ի` լուրեր են տարածվել, թե Թուրքիայի վարչապետ Էրդողանը որդուն` Բիլալ Էրդողանին, արտասահման է ուղարկել:
«Մեծ կաշառակերության» գործողության ժամանակ նախարարների որդիների ձերբակալությունից հետո Էրդողանը որդուն արտասահման է ուղարկել` ձերբակալությունից փրկելու համար:
Այս լուրի իսկությունը պարզելու մտադրությամբ odatv-ի լրագրողները կապ են հաստատել Էրդողանի փաստաբանների հետ, ովքեր հրաժարվել են պատասխանել հարցին` ասելով, որ այդ մասին միայն Էրդողանը կարող է խոսել:
Փաստաբանների պատասխանից լրագրողների եզրակացությունը եղել է այն, որ Էրդողանի որդին, իրոք, արտասահման է մեկնել: