|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այն շահարկումները, որ հունվարի 1-ից տրանսպորտի ուղեվարձը կբարձրանա, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին այսօր` տրանսպորտի ուղեվարձի վերանայման հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ, ասաց հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը:
Նրա խոսքով` ներկայումս մայրաքաղաքի բոլոր երթուղիների հետազոտություն է անցկացվում` պարզելու համար ուղեւորահոսքի ցուցանիշը, որից հետո կորոշվի 1 ուղևորի տեղափոխման փոխարժեքը: Դրանից հետո կմշակվի սոցիալական առանձին խմբերի համար արտոնությունների տրամադրման գործընթացը:
Փոխքաղաքապետը նշեց, որ ուղևորահոսքի վերաբերյալ նախնական արդյունքները հայտնի կդառնան հունվարի վերջին, որից հետո առարկայական քննարկումներ կունենան` պարզելու համար ուղևորափոխադրման ինքնարժեքը: