|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայտնի է, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Միխայիլ Խոդորկովսկուն ներում շնորհելու մասին հրամանագիրը: Ռուսական ЮКОС նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին ներման խնդրագիր էր գրել հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ զրույցից հետո:
Ազատության մեջ հայտնվելուց հետո Խոդորկովսկին հայտարարությամբ է հանդես եկել և պարզաբանել, որ ներման խնդրագիրը չի խոսում այն մասին, որ ինքն ընդունել է իր մեղքը: «Մեղքն ընդունելու հարց չի դրվել»,- ասել է նա:
Խոդորկովսկին նաև նշել է, որ առաջին հերթին ցանկանում է հանդիպել ընտանիքի հետ և հարազատների շրջապատում դիմավորել Նոր տարին: