|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ «կարմիր գծի մասին դատարկ սպառնալիքներն» ավելացրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնավստահությունն ու Մոսկվային հնարավորություն տվել անկախ քաղաքականություն վարել։ Այդ մասին ԱՄՆ Ատլանտյան խորհրդի նիստում հայտարարել է սենատոր Ջոն Մակքեյնը. հայտնում է Взгляд-ը:
«ԱՄՆ-ի նման պահվածքը կայսերական Ռուսաստանին նոր շնչառություն է տվել և հնարավորություն` դոմինանտ լինել հարևանների նկատմամբ։ Այդ կրկին ձեռք բերված վստահությունը միայն ավելանում է աշխարհի բոլոր մասերում՝ Օբամայի վարչակազմի քաղաքական կամքի բացակայության ֆոնին, հատկապես՝ Սիրիայում»,- ասել է Մակքեյնը։