|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր Ալավերդիում` հայ-վրացական միջխորհրդարանական համաժողովից հետո, լրագրողները հարց ուղղեցին ԱԺ Հովիկ Աբրահամյանին նրա վերջին աղմկոտ` «հաստավիզ մամուլի ներկայացուցիչներ» արտահայտության վերաբերյալ: Հովիկ Աբրահամյանին դուր չեկավ այդ թեմայով տրված հարցը, նա պատասխանեց. «Ավելի կարևոր հարց չկար՞: Այս օրով ինչո՞ւ եք նման հարց տալիս»: Հետո պարզաբանեց, որ հաստավիզ է անվանել պատվերներ կատարող մամուլի ներկայացուցիչներին, այլ ոչ թե բոլոր լրագրողներին: Նա խորհուրդ տվեց հարցը հնչեցրած լրագրողին իր վրա չվերցնել «հաստավիզ» արտահայտությունը: