|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած քաղաքացիները հայտնեցին, որ Երեւանի «Թումանյանի շաուրմա»-ի շաուրմաները 100 դրամով թանկացել են: Օրինակ՝ 650 դրամանոց շաուրման դարձել է 750 դրամ, իսկ 850 դրամանոցը՝ 950 դրամ: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Թումանյանի շաուրմա»-ի մենեջեր Էդգար Դավթյանի հետ, որը պատճառաբանեց. «Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների թանկացումների պատճառով են այս թանկացումները: Այլեւս չէինք կարողանում տեղավորվել: Եթե գազն ու էլեկտրաէներգիան էժանանան, ապա հնարավոր է, որ մենք էլ էժանացնենք»: