|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱԺ կառավարությանն ուղղված հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը կառավարությունից հետաքրքրվեց` եթե այդքան լավն է կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը, ապա կարո՞ղ են ասել, թե իրենցից, իրենց հարազատներից ով է անցում կատարել դրան:
Հարցի պատասխանի համար ժամանակը չբավականացրեց, սակայն Ուրիխանյանին նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց. «Ռեպլիկի կարգով հիշեցնեմ, որ ինձանից այն կողմ նստած ԲՀԿ-ն երեք տարի առաջ կողմ է քվեարկել կուտակային կենսաթոշակային համակարգին»: