|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Դեկտեմբերի 2-ին ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ է բերվել 110 անձ:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ նշված անձանցից 1-ը եղել է անչափահաս և հանձնվել է ծնողի հսկողությանը, 43-ի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն` վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված զանցանք կատարելու համար, 62-ը վարչական պատասխանատվության են ենթարկվել 180-1 հոդվածի 15-րդ կետով, 1-ը` 182-րդ հոդվածի և 180-1 հոդվածի 11-րդ կետով և 3-ը` վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172-2 հոդվածով նախատեսված զանցանք կատարելու համար: