|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ամիսներ առաջ տեղեկատվություն հրապարակվեց, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է վաճառել «Հայռուսգազարդում» իր ունեցած 20 տոկոս բաժնեմասը, որի դիմաց առաջիկա 5 տարիներին Հայաստանին մատակարարվող գազի գինը չի բարձրանա: Իսկ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարած այցի ժամանակ ռուսական կողմը հայտարարեց, որ «Գազպրոմը» Հայաստանին գազ կմատակարարի ներռուսաստանյան գներով:
Արդյո՞ք այդ հավաստիացումը միայն 5 տարվա համար է գործում, կամ ե՞րբ կարող է թանկանալ Հայաստանին մատակարարվող գազը: ՌԴ էներգետիկայի նախարարության միջազգային համագործակցության դեպարտամենտի պետի տեղակալ Միխայիլ Պլեշկինը Yerkir.am-ի այս հարցին պատասխանեց. «Ինչքան ես գիտեմ, այն գինը, որը հայտարարվեց, թե կգործի Հայաստանին մատակարարվող գազի համար, կպահպանվի եւ հետագայում կփոփոխվի միմիայն ինֆլյացիայով պայմանավորված դեպքերում»:
Ռուս պաշտոնյայի կարծիքով` ամեն դեպքում Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը ավելի բարձր չի լինի, քան ներռուսաստանյան գներն են: