|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Տեղացած ձյան հետևանքով դժվարանցանելի են Գյումրի-Վանաձոր, Գյումրի-Բավրա ավտոճանապարհները, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 76-84-րդ կմ-ը, Գյումրի-Երևան ավտոճանապարհի 25-րդ կմ-ը (Մարալիկ քաղաքի ճանապարհահատված) և Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 23-րդ կմ-ը (Սպիտակի ոլորաններ):
Ավտոճանապարհի մաքրման աշխատանքների կազմակերպման համար Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը երկկողմանի փակ է: