|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կաթի փոխարեն՝ թան` «Բոնիլատի» տարաներում: Սպառողները դիմում-բողոք են ներկայացրել ՏՄՊՊՀ-ին:
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչը դիմել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին՝ տեղեկացնելով, որ գնել է «Բոնիլատ» ընկերության կողմից արտադրված 1 լիտրանոց շշով ապրանք, որի վրա գրված է եղել՝ «100% pasteurized milk»՝ պաստերացված կաթ, սակայն հետագայում պարզվել է, որ շշի մեջ ոչ թե կաթ է, այլ թան: Այսօր ՏՄՊՊՀ նիստի ժամանակ այդ մասին հայտնեց հանձնաժողովի ներկայացուցիչը:
Հանձնաժողովի կողմից վարչական վարույթ հարուցելուց հետո «Բոնիլատ» ընկերությունը հայտնել է, որ թան ապրանքատեսակի պիտակի վրա առկա գրառումները ճշգրտվել են և ներկայացվել է ապրանքատեսակի նոր՝ փոփոխված պիտակի օրինակը:
«Բոնիլատ» ընկերության վարքագիծը հանձնաժողովը անբարեխիղճ մրցակցության դրսևորում է համարում, քանի որ օրենքի պահանջին համապատասխան` արտադրողը պարտավոր է լիարժեք և պատշաճ տեղեկատվություն տրամադրել սպառողին վաճառվող ապրանքատեսակի վերաբերյալ:
Ընկերության նկատմամբ կիրառվեց ֆինանսական խիստ տուգանք` տարեկան հասույթի 1 տոկոսի չափով: