|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 25-ին Լոս Անջելես քաղաքում ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի Հարավային Կալիֆոռնիայի շրջանային խորհրդի մի խումբ անդամների:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը, միջազգային հարթակներում Արցախյան հիմնախնդրի ճշմարտացի ներկայացմանը, Սփյուռքի հետ կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի դերակատարությունը հայրենիքին սատարելու գործում՝ ընդգծելով, որ ակնկալում է նույն եռանդով աշխատանքի շարունակում: