|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնել է ԱՄՆ՝ Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում վիրահատվելու. տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ըստ մոսկովյան ակումբի բժշկական շտաբի ղեկավար Միխայիլ Վարդապետովի՝ նոյեմբերի 26-ին հայ ֆուտբոլիստը կենթարկվի բուժզննան, որից հետո միայն հետո պարզ կլինի վիրահատության օրը: Մովսիսյանի վնասվածքի նախնական ախտորոշումն է` արտաքին մենիսկի վնասվածք: