|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանի ակտիվներից մոտ 8 մլրդ դոլար «հալեցվել» է ԱՄՆ-ի կողմից: Այդ մասին այսօր հայտնել է Իրանի վարչակազմի մամուլի քարտուղար Մոհամեդ Բաքեր Նոբախտը. հայտնում է haqqin.az-ը:
Իրանը և 6 գերտերությունները կիրակի օրը համաձայնություն են ձեռք բերել միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններում: Կողմերը գործողությունների համատեղ պլան են ընդունել, որը ենթադրում է Իրանի դեմ որոշ պատժամիջոցների մեղմացում:
Վեցյակի հետ ձեռք բերված համաձայնությունը մեծ ոգևորությամբ է ընդունվել իրանցիների կողմից: Քաղաքացիների մի խումբ օդանավակայանում դիմավորել է Իրանի ԱԳՆ ղեկավարին: