|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Քիչ առաջ Թուրքիայի վարչապետի նստավայր ներխուժած մարդը վնասազերծվել էր պահակախմբի կողմից:
Ինչպես հայտնում է hurriyet.com-ը, 52 տարեկան մարդը, ով ապակու մածուկի սրվակով փորձել էր ռումբ ունենալու տպավորություն ստեղծել, ձերբակալվել է:
«52 տարեկան մարդը ինքն է զանգահարել ոստիկանություն և հայտնել, որ հարձակվելու է վարչապետի նստավայրի վրա, նա ունի հոգեկան խանգարումներ»,- ասել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերը:
Թուրքիայի վարչապետի խորհրդատուն Twitter-յան էջում գրել է, որ վիրավորներ չկան:
Նշենք, որ այդ ընթացքում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նստավայրում չի եղել: