|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«ՀՐԱՊԱՐԱԿ»-ը գրում է, որ երեկ վճռաբեկ դատարանը մերժել է ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հայցն ընդդեմ ՍԴՀԿ ատենապետ Գեւորգ Պերկուպերկյանի, որով նա պահանջում էր չեղյալ համարել ՍԴՀԿ 8-րդ համագումարի արձանագրությունը: Ըստ այդ արձանագրության, կուսակցության ատենապետ է ընտրվել Գեւորգ Պերկուպերկյանը: Հիշեցնենք, որ կուսակցությունը պառակտվեց՝ մի մասն անցավ Սեդրակ Աճեմյանի հովանու տակ, իսկ Լյուդմիլա Սարգսյանն իր թիմակիցներով մնաց Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի հետ: Սեդրակ Աճեմյանն էլ կուսակցության ատենապետի պաշտոնը վստահեց Գեւորգ Պերկուպերկյանին: Ի դեպ, ՍԴՀԿ-ն պատրաստվում է դիմել ԴԱՀԿ, որպեսզի Լյուդմիլա Սարգսյանից ստանա կուսակցության փաստաթղթերը: