|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ Արագածոտնի մարզի Ջրամբար համայնքում այս տարվա նոյեմբերի 17-ին տեղի է ունենալու համայնքի ղեկավարի ընտրություն: Գրանցվել են երկու թեկնածու՝ ներկայիս անկուսակցական համայնքապետ Գարիկ Գեւորգյանը եւ Ջրամբարի գյուղապետարանի համակարգչային օպերատոր Նազելի Մկրտչյանը: Գարիկ Գեւորգյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անկեղծացել է, որ Նազելի Մկրտչյանը ստիպված է եղել առաջադրել իր թեկնածությունը, քանի որ գյուղապետի պաշտոնի այլ հավակնորդներ չեն եղել. «Ես չէի ուզում, բայց հայտնվել եմ էս պաշտոնում, ու արդեն 17 տարի է, ինչ գյուղապետ եմ: Մտադիր էի մեկնել Ռուսաստանի Դաշնություն, չկարողացա էս գործը թողնել: Բայց հաջորդ տարվա գարնանը հաստատ մեկնելու եմ ՌԴ՝ արտագնա աշխատանքի, թե չէ այստեղ աշխատատեղ չկա: Ապրելու միջոց չկա»: Նշենք, որ այս պահին համայնքում ապրում է 82 մարդ: