|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանի վնասվածքը, որը նա ստացել էր ՌՊԼ-ի 16-րդ տուրի՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի դեմ խաղում, հայ ֆուտբոլիստին ամբողջովին չի հանել շարքից: Այդ մասին տեղեկացնում է ռուսական sports.ru-ն՝ հղում անելով Известия-ին:
Չնայած Մովսիսյանի՝ մենիսկի հետ ունեցած խնդիրներին` «Սպարտակ»-ի ղեկավարությունը մտադիր է օգտագործել հարձակվողի ներուժը ԲԿՄԱ-ի, «Վոլգա»-ի և «Ռոստով»-ի դեմ հանդիպումներում:
Ընթացիկ մրցաշարի՝ ամառ-աշուն մասի ավարտից անմիջապես հետո Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուն կվիրահատվի և ամբողջովին պատրաստ կլինի մրցաշրջանի մյուս կեսին: