|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՕԵԿ-ը նույնպես չի մասնակցի այսօր խորհրդարանական չորս ուժերի հրավիրած արտահերթ նիստին. դա կոալիցիոն որոշում է: Այս մասին ԱԺ ճեպազրույցում հայտնեց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
Նրա խոսքով՝ ճիշտ չէ երեք ընթերցմամբ անցած օրենքը կասկածի տակ դնելը:
Անդրադառնալով ԱԺ ՕԵԿ խմբակցությունից հեռացած պատգամավոր Խաչիկ Հարությունյանին փոխարինողների վերաբերյալ տեղեկություններին ՝ պատգամավորը նշեց. «Բացառված չէ, որ հերթական համարն էլ փոխարինի նրան, մեզ համար առաջնայինը կուսացության ղեկավարի դիրքորոշումն է»:
Հիշեցնենք, որ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ԱԺ ՕԵԿ խմբակցությունից հեռացած պատգամավոր Խաչիկ Հարությունյանին կփոխարինի ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի քրոջ փեսան՝ Լեւոն Դոխոլյանը։
Ի դեպ, Մարգարյանն ակնհայտ ապատեղեկատվություն որակեց այն, որ իր կուսակից ընկերը՝ Հեղինե Բիշարյանը, երեկ լրագրողի ձեռքից ձայնագրիչ է խլել: