|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՎԶԵԲ-ը կանխատեսում է հրապարակել, ըստ որի` ՀՀ տնտեսական աճը կկազմի 2,5 տոկոս` կառավարության նշած 4,2 տոկոսի փոխարեն:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը ծանոթ չէ ՎԶԵԲ-ի կանխատեսումներին: Այսօր կառավարության նիստից հետո նախարարը, լրագրողներից լսելով այդ մասին, զարմացած հարցրեց. «2,5 տոկո՞ս, էդ ե՞րբ…»: Այնուհետեւ, տեղեկանալով, որ երեկ է ՎԶԵԲ-ը նման կանխատեսում հրապարակել, նշեց, թե չի կարծում, որ Հայաստանը կունենա ընդամենը 2,5 տոկոս տնտեսական աճ:
«Դա կանխատեսում է, իսկ մեր կանխատեսումներով` տնտեսական աճը կկազմի 4,2 տոկոս»,- ասաց նախարարը ու շտապեց հեռանալ` այդպես էլ չպատասխանելով լրագրողների մյուս հարցերին: