|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավորներից Մուհարրեմ Ինջեյի` օրեր առաջ արած հայտարարությունը` եթե Աթաթուրքը չլիներ, ձեր անունները Դիմիտրի կամ Յորղոս կլիներ, քննադատությունների է ենթարկվել:
Agos.com-ը հայտնում է, որ Մուհարրեմ Ինջեն իր Twittter-յան էջում գրել է. «Ինձ նման ծառայած, հարկերը մուծող, հանրապետությանը վստահող Դիմիտրիների և Յորղոսներին նկատի չունեի: Այլ 1919 թվականին այս հողերի վրա հարձակված Դիմիտրիներին, Յորղոսներին և Էդուարդներին: Թեման ոչ ոք թող չաղավաղի, չշեղի»:
Նա նշել է նաև, որ հնարավոր է` նույնիսկ ինքը Դիմիտրի կամ Յորղոս անունով ընկերներ ունենա: