|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վիլնյուսում Արևելյան գործընկերության գագաթաժողովից առաջ, որը պետք է կայանա նոյեմբերի 29-ին, Ուկրաինայի մի շարք պատգամավորներ նամակ են հղել երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչին, որում խնդրում են մեկ տարով հետաձգել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը:
Նրանք նշում են, որ Ուկրաինայի արդյունաբերությանը ժամանակ է հարկավոր` եվրոպական չափանիշներին հարմարվելու համար:
«Մենք այսօր լուրջ խնդիրներ ունենք Ռուսաստանի, Ղազախստանի հետ, ուր արտահանվում է արտադրության 50%-ը»,- նշել է պատգամավոր Վալենտին Լանդիկը Յանուկովիչի եւ Ուկրաինայի արդյունահանողների միության ներկայացուցիչների հանդիպման ժամանակ: