|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր առավոտյան նախագահին նստավայրի մոտից բռնի կերպով շտապօգնության մեքենա տեղափոխված Աշոտ Խուդոյանն այս պահին գտնվում է Վաղարշապատի բժշկական կենտրոնում, նրա վիճակը կայուն է: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքից:
Աշոտ Խուդոյանը բերանը կարել էր երեկ՝ բողոքելով դատարանի և կադաստրի դեմ, որոնք, նրա խոսքով, աջակցել են պապական կտակը կեղծելուն:
Ոստիկանների գործողությունների վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ ոստիկանությունից, սակայն ոստիկանության լրատվության բաժնից մեզ խոստացան տեղեկություն տրամադրել ավելի ուշ:
Մեր տեղեկություններով` Խուդոյանը թույլ չի տալիս քանդել բերանի կարերը, այդ իսկ պատճառով բժիշկները որոշել են նրան տեղափոխել Երևան: