|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հայ ազգային կոնգրես» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների համագործակցությունը մի յուրահատկություն ունի. չնայած երկու քաղաքական ուժերը վերջին մեկուկես-երկու տարվա ընթացքում հատկապես խորհրդարանական ձեւաչափով բավական սերտորեն համագործակցում են միմյանց հետ, սակայն կուսակցությունների առաջնորդներն իրար «երես չեն տեսել»: Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանն այս ողջ ընթացքում անձամբ ոչ մի անգամ չեն հանդիպել ո՛չ պաշտոնական, ո՛չ էլ մասնավոր ձեւաչափերով:
«Ժողովուրդ»-ը երեկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին հարցրել է, թե ինչպես է ստացվել, որ գործընկեր կուսակցությունների ղեկավարները մինչեւ հիմա չեն հանդիպել իրար: «Կարեւորը՝ համագործակցությունը ստացվում է»,-պատասխանել է նա: Նկատենք, որ ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի նախագահները նույնիսկ իրենց հարազատ կուսակցության անդամներից մեկ-երկուսի հետ են շփվում: Մյուսները ստիպված են «հերթագրվել»: