|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում միջադեպ է տեղի ունեցել ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի միջև:
Լևոն Զուրաբյանը, խոսելով հանրահավաքների ազատության մասին, օրինակ է բերել տարածված կարգախոսներից մեկը՝ «Սերժիկ, հեռացիր», ինչը դուր չի եկել Հովհաննես Սահակյանին: Վերջինս էլ փորձել է պատասխանել՝ ասելով. «Լյովիկ Զուրաբյանն ասում է…»: Սակայն ՀՀԿ-ական պատգամավորի խոսքը կիսատ է մնաց, Լևոն Զուրաբյանն արձագանքել է` «Լյովիկը բաբոդ ա, արա, կարգին խոսա»:
Մանրամասները` «Ա1+» -ի տեսանյութում: