|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նոյեմբերի 14-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հոբելյանական երեկո` նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, Երեւանի պատվավոր քաղաքացի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախմբի վետերան, տաղանդավոր կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի ծննդյան 75-ամյակին:
Համերգին հանդես կգան մենակատարներ Ռաիսա Մկրտչյանը, Արուս Աճեմյանը, Արտաշես Գրիգորյանը, Աննա Վարդազարյանը, Լուսինե Կչոզյանը, Արթուր Իսպիրյանը:
Երեկոյի ընթացքում կհնչեն հեղինակի կամերային-սիմֆոնիկ, ինչպես նաև էստրադային և ջազային ստեղծագործությունները: Հանդես կգան Հանրային ռադիոյի և հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյան/, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը /գեղարվեստական ղեկավար Ս. Սմբատյան/, Երևանի պետական կամերային երգչախումբը /գեղարվեստական ղեկավար Հ. Թոփիկյան/, Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաները: