|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակչության թիվը 2013 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ` կազմում է 3 միլիոն 17 հազար մարդ: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանի մշտական բնակչությունը կազմել է 3 միլիոն 282 հազար մարդ:
Իհարկե, մինչեւ դեկտեմբերի 31-ը որոշակի թվով մարդիկ կվերադառնան Հայաստան` արտագնա աշխատանքի մեկնածները եւ այլք, Ամանորը տանը տոնելու համար, եւ մշտական բնակչության` անցյալ տարվա ու այս տարվա թվերի տարբերությունը կնվազի: Բայց 2013 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ, համեմատած 2012 թվականի նույն ժամանակահատվածի հետ, ՀՀ մշտական բնակչության թվի տարբերությունը կազմում է 265 հազար:
Մշտական բնակչության թիվը ստացվում է 2011 թվականի մարդահամարի հիմքով վարվող ընթացիկ հաշվառմամբ` ծնվածների, մահացածների, մեկնածների ու վերադարձածների համապատասխան թվերը հաշվի առնելով: