|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները հաղորդում են, որ վերջին շրջանում անասելի սրվել են Վատիկանում ՀՀ դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի եւ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի փոխհարաբերությունները: Երբեմնի մտերիմ ընկերների միջեւ լարվածությունը սկիզբ է առել Կոստանյանի՝ ՀՀ գլխավոր դատախազ նշանակվելուց հետո: Ինչպես հայտնի է, Կոստանյանը, Սերժ Սարգսյանի բնորոշմամբ` «տեմպի տակ ընկած», դատախազության աշխատակիցներին հեռացնում է աշխատանքից՝ պաշտոնապես բացատրելով, թե մարդիկ իրենք են աշխատանքից ազատման դիմումներ գրում: Կոստանյանը, ըստ թերթի, աշխատանքից ազատել է նաեւ Միքայել Մինասյանի մտերիմներին ու վստահելիներին՝ մոռանալով երբեմնի ընկերական հարաբերությունները: