|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«ՏաԹեւեր» ճոպանուղին դարձել է Ճոպանուղային տրանսպորտի միջազգային կազմակերպության (OITAF) անդամ: Որոշումը կայացվել է իտալական Բոլցանո քաղաքում կայացած OITAF ղեկավար կոմիտեի հանդիպման ժամանակ:
Անդամակցությունը OITAF-ին նշանակում է, որ «ՏաԹեւերն»-ը ճանաչվել է ճոպանուղիների օպերատորների համաշխարհային հանրության կողմից, եւ դա մի շարք առավելություններ է տալիս, մասնավորապես`
- ճոպանուղիների կառավարման ոլորտում հետազոտությունների եւ փորձերի աջակցություն,
- աջակցություն ճոպանուղիների ոլորտում ազգային կարգավորիչների համար չափանիշների ներդրման հարցում,
- սեմինարների եւ կոնֆերանսների անցկացում ճոպանուղիների արտադրողների եւ օպերատորների համար:
OITAF հիմնադրվել է 1959 թվականին Միլանում: Ներկայումս կազմակերպությանն անդամակցում են ճոպանուղիներ 22 երկրներից: