|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ենթադրություններ կան, որ Թուրքիայի Բուրսա քաղաքի Օրհանգազի շրջանի տների մեկի տակ, որտեղ ժամանակին հայեր են ապրել, գանձ է պահված:
Haberler.com-ը հաղորդում է, որ գանձը հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ են սկսել:
«Անկախության պատերազմից հետո նրանք լքել են գյուղը: Մեր նախնիները պատմում էին, որ հայերը տունը լքելուց առաջ իրենց ոսկիներն ու թանկարժեք իրերը պահել են այստեղ»,- հայտնել է գյուղապետ Էրգյուն Ենիլմեզը:
Առայժմ որոնումներն արդյունք չեն տվել: