|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԺ-ում ընթացող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի փակ նիստի աշխատանքային լեզուն ռուսերենն է, անգամ` օրակարգի հայերեն տարբերակը չկա, բնականաբար, նաեւ` համաժամանակյա թարգմանություն:
Լրագրողների հետ զրույցում անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, անդրադառնալով այս երևույթին, նշեց, որ քանի որ ՀՀ պետական լեզուն հայերենն է, իսկ նիստն ընթանում է ՀՀ Ազգային ժողովում, ուրեմն կազմակերպիչները պարտավոր էին թարգմանություն ապահովել: Քոքոբելյանն ասաց, որ հարգանքով է վերաբերվում ռուսերենին և այլ լեզուների, բայց պահանջել է, որ իրեն ներկայացված փաստաթղթերը լինեն հայերեն:
Նշենք, որ նիստին հետեւած ասուլիսը եւս ռուսերեն լեզվով է եղել: